Հասարակություն 

Մի շարք դպրոցներ կդադարեն գոյություն ունենալ. Որո՞նք են դրանք. ՀԺ

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կրթության ոլորտի պատասխանատուները արդեն իսկ մատնանշում են հանրակրթական ուսումնական այն հաստատությունները, որոնք ենթակա են օպտիմալացման-միավորման: Դրանք գտնվում են թե´ Երևանում, և թե´ մարզերում:

Համապատասխան նախագիծն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Ըստ այդմ, ինչպես տեղեկացանք կրթության և գիտության նախարարությունից, գործադիրի հաստատմանն արժանանալուց հետո, որպես առանձին ու ինքնուրույն միավորում, կդադարեն գոյություն ունենալ մասնավորապես հետևյալ դպրոցները` Երևանի համար 23, 41, 81: Թե դրանք որ հաստատությունների հետ կմիավորվեն, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:

Բացի այդ, նախատեսվում է, որ Կույրերի երեկոյան դպրոցը կդառնա համար 14 հատուկ դպրոցի մաս: Համար 43 ավագ դպրոցը կմիանա համար 16 ավագ դպրոցին: Համար 149-ը` համար 54-ին:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա Բերդի վարժարանը կդադարի գործել որպես այդպիսին և կմիավորվի Բերդի ավագ դպրոցի հետ, Եղեգնաձորի վարժարանը կմիավորվի նույն քաղաքում գործող ավագ դպրոցին, Վայքի վարժարանը` Վայքի ավագ դպրոցին:

Չի բացառվում, որ օպտիմալացում լինի նաև Արթիկում և այստեղ համար 7 դպրոցը միավորվի համար 3-ի հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից