Գլխավոր Հասարակություն 

Մոսկվայի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել հայազգի գործարարին

analitik.am

Մոսկվայի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել Մոսկվայում 2016 թվականի ամռանը բանկում պատանդներ պահելու մեջ մեղադրվող հայազգի գործարար Արամ Պետրոսյանին:

55-ամյա Պետրոսյանը Սիթիբանկ ներխուժել էր 2016 թվականի օգոստոսի 24-ին: Նա պատանդ էր վերցրել 4 քաղաքացու և սպառնացել էր պայթեցնել բանկը: Ավելի ուշ Պետրոսյանը պատանդներին ազատ էր արձակել, ապա հանձնվել էր նաև ինքը:

 

 

Նույն շարքից