Գլխավոր Հասարակություն 

Հայտնի է Վրաստանում վթարից զոհված հայերի ինքնությունը

analitik.am

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:40-ի սահմաններում տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Թբիլիսի քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնց թվում՝ ազգությամբ հայեր:

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ ժամը 03:39 սահմաններում Երևան-Մոսկվա ավտոճանապարհի 370-րդ կմ-ին՝ Մցխեթա քաղաքի մոտ, բախվել են <<Մերսեդես>> մակնիշի o 961 XA 777 պետհամարանիշով մարդատար և <<Setra>> մակնիշի 24 OR 444 պետհամարանիշով մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Ս. Մկրտչյան): ՃՏՊ-ի հետևանքով <<Մերսեդես>> մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1974 թ. ծնված Լուսինե Մինասյանը և 2010 թ. ծնված Մաքսիմ Մինասյանը տեղում մահացել են: 1993 թ. ծնված Ալինա Մինասյանը, 1980 թ. ծնված Ռոման Կարապետյանը և 2005 թ. ծնված Անուշիկ Մալխասյանը տեղափոխվել են Մցխեթայի հիվանդանոց:

Նույն շարքից