Հասարակություն 

Հետախուզվողը՝ «Զվարթնոց» օդանավակայանում

analitik.am

Ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Աթաբեկ Գ.-ն, որը ոստիկանության Տարոնի բաժնի կողմից 2005թ. հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:

Նույն շարքից