Վերլուծական 

Mи не забиваем наше култура наше традиция наше язик. Արա Աբրահամյան

analitik.am

Վերջին շրջանում Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարծես թե համագործակցային նոր փուլ են թևակոխում, ինչը ձեռնտու է այս փուլում թե Հայաստանին, թե ԵՄ-ին: Սակայն այս համագործակցությունը միանշանակ չի բխում ՌԴ շահերից, քանզի ԵՄ-ն կարող է համակերպվել Հայաստանի, ինչպես եվրոպացի գործընկերները  բնորոշեցին կիսով չափ հղի վիճակի հետ, բայց Ռուսաստանը՝ ոչ մի դեպքում:


ՌԴ-ի անհանդուրժողական վերաբերմունքը սուր կերպով դրսևորվեց, երբ ԵՏՄ տիրույթում միասնական արժույթ ստեղծելը պարզվեց, որ չի վերաբերվում Հայաստանին, ամեն դեպքում վերջինիս անունը չշեշտվեց քննարկման ժամանակ:


Իհարկե, ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն անդրադարձավ Հայաստան-ԵՄ հնարավոր համագործակցությանը՝ ասելով, որ  Հայաստանն անկախ երկիր է և իր պետական շահերից բխող որոշումներ կայացնելու իրավունք ունի։ Այո, Հայաստանը ԵՏՄ անդամ է, պարտավորություններ ունի այդ միության շրջանակում, սակայն մենք համոզված ենք, որ այդ պարտավորությունները չեն խախտվի, և Հայաստանը կզարգացնի իր հարաբերությունները ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ` չվնասելով միության շահերը։


Հաշվի առնելով ՌԴ-ԵՄ լարված հարաբերությունները մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչ ի նկատի ունի Վոլինկինը, երբ ասում է՝ չվնասելով միության շահերը: Անատոլիայի գազատարի կառուցումը կարծես թե արդեն իսկ էապես վնասում է մասնավորապես ՌԴ շահերին, իսկ ԵՄ-ի՝ Հայաստանի  հետ համագործակցելու  գլխավոր մոտիվացիան  հենց վերոնշյալ գազատարի  կառուցումն է:

 


Նմանատիպ կնճռոտ հարցերի լուծման համար էլ ամենայն հավանականությամբ ՀՀ է ՛՛ինքնագործուղվել՛՛ Արա Աբրահամյանը, ինչպես գիտենք, նա այս պահին գտնվում է Հայաստանում, և այնպիսի տպավորություն է, որ վաղուց ներկայացնում է ոչ թե հայերի շահերը Ռուսաստանում, այլ փորձում է ներկայացնել ՌԴ շահերը՝ Հայաստանում՝ իր այդ ծառայությունով դիվիդենտներ ստանալով ռուսական իշխանությունների կողմից:



Ամենայն հավանականությամբ նա իր վրա ծանր բեռ է վերցրել համոզել ՀՀ իշխանություններին  ետ կանգնել  Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համագործակցությունից, քանզի դա ձեռնտու չէ Ռուսաստանին, իսկ Արա Աբրահամյանն էլ՝ զգալով իրեն որպես ՀՀ-ում ՌԴ ոչ պաշտոնական դեսպան, այսպես ասած, պետք է հնարավորինս ամեն ինչ անի իր հարազատ պետության՝ տվյալ դեպքում Ռուսաստանի  շահերի պաշտպանության համար:

 


Թե ինչքանով նրա գործողությունները կվնասեն Հայաստանին, կարծես թե մղված է հետին պլան, քանզի արդեն վաղուց Աբրահամյանը չի խառնվում ՌԴ-ում հայերին վերաբերող ոչ մի հարցի՝ բացառությամբ այն հարցերին, որոնք վերաբերում են Ռուսաստանի շահերին: Մենք չենք ուզում ասել, որ Աբրահամյանը սեփական բիզնես շահերից ելնելով է նման գործունեություն ծավալում, ամենևին նրան չենք մեղադրում հայրենիքի շահերը վաճառելու մեջ, և ընդհանրապես ի նկատի չունենք, որ նա եկել է ՀՀ-ի իշխանություններին մոտիվացնող պարգևներ և խոստումներ տալու:

 


Չէ՞ որ Արա Աբրահամյանը բազմաթիվ անգամներ ցույց է տվել իր ՛՛հայրենասեր՛՛  դեմքը՝ օրինակ Գյումրու դեպքերի հետ կապված նա սգում էր, ինչի պատճառով էլ լռում  էր ու լռում, իսկ չար մարդիկ բողոքում էին: Այդ նույն չար մարդիկ ասում են, որ նա հիմա էլ Հայաստան է եկել, որպեսզի վերջնականապես իրագործի ՌԴ ցանկությունը՝ վերջ դնի Հայաստանի ճկուն արտաքին քաղաքական դիրքորոշմանը, ո՞ւմ է պետք ճկուն քաղաքականություն, եթե կարելի է լինել  խոշոր գերտերության  տիրապետության տակ, առավել ևս, որ այդ պետությունում ապրում են Արա Աբրահամյանի նման հայրենասեր և ազգընտիր բիզնեսմեններ:

 

 

 

Նույն շարքից