Գլխավոր Քաղաքականություն 

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հերքում է

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մեկնարկից առաջ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հերքեց տեղեկությունները, որ շուտով հրաժեշտ է տալու պաշտոնին:

Նա հայտարարեց, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և որևէ հիմք չունի:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Հակոբյանը շուտով հեռանալու է բանակում կատարվող բարեփոխումների շրջանակներում:

Նույն շարքից