Գլխավոր Քաղաքականություն 

Թուրքիայում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի պատճառով. Der Spiegel

analitik.am

Թուրքիայի ԱԳՆ  է կրկին  հրավիրվել  Անկարայում Գերմանիայի դեսպանը: Մարտին Էրդմանը պետք է Թուրքիայի արտգործնախարարություն ներկայանա սեպտեմբերի 18-ին երեկոյան: Այս փաստն արդեն հաստատել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ իրենք արդեն կորցրել են հաշիվը, թե քանի անգամ  է Անկարան նման քայլի գնում:

Der Spiegel-ն իր հերթին գրում է, որ դեռ հայտնի չէ, թե ինչու են դեսպանին այս անգամ կանչել ԱԳՆ-ը, սակայն, ամենայն հավանականությամբ,  դա կապ ունի Գերմանիայի բունդեսթագի կողմից 2016-ին Հայոց Ցեղասպանության մասով ընդունված բանաձևի հետ:

Վերջին անգամ Գերմանիայի դեսպանը Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել սեպտեմբերի 16-ին՝ կապված Քյոլնում Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբուդալ Օջալանի աջակացությանը նվիրված ակցիայի հետ:

 

 

Նույն շարքից