Գյուղատնտեսություն 

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

analitik.am

2017 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել  «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրից օգտվելու 16 նախնական հայտ՝  1606.0 մլն դրամ գումարի չափով:
2017 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները՝

 

 

 

«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,

«Ամերիաբանկ» ՓԲԸ,

«Արարատբանկ» ԲԲԸ,

«Արդշինբանկ» ՓԲԸ,

«Արմսվիսբանկ» ՓԲԸ,

«Ինեկոբանկ» ՓԲԸ,

«Կոնվերս բանկ» ՓԲԸ,

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,

«Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ,

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ,

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ,

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ,

«Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:

 

Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է ծրագրից օգտվելու նպատակով մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքել բերքի գնման պայմանագրեր` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած պայմանագրի օրինակելի ձևի և աշխատել նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ:

 

Հիշեցնենք, որ Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում  տարեկան առավելագույնը մինչև 12 տոկոս տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս:    Տրամադրվող վարկի առավելագույն չափը կազմում է 150.0 մլն դրամ:

Նույն շարքից