Սպորտ 

«Յուվենթուսի» ակադեմիայում 9-ամյա ֆուտբոլիստ է մահացել

analitik.am

Նյու Յորքում «Յուվենթուսի» ակադեմիայում մարզման ժամանակ 9-ամյա երեխա է մահացել: Ինչպես հայտնում է New York Daily News-ը, Թոմազո Չերեզին փորձել է բռնվել դարպասաձողի հորիզոնական ձողից, սակայն այն ընկել է վերջինիս գլխին, ինչի արդյունքում տեղի է ունեցել դժբախտ պատահարը:

Հատկանշական է, որ այդ պահին մարզադահլիճում գտնվողներից որևէ մեկը չի նկատել այն, թե ինչ է կատարվել:

 

Նույն շարքից