Առողջապահություն 

Առողջապահության նախարարությունում ընդունել են դիմածնոտային վիրաբույժ Հրաչ Բարսեղյանին

analitik.am

Վերջին տարիներին Քաթարում ստոմատոլոգիական գործունեություն ծավալող, դիմածնոտային վիրաբույժ Հրաչ Բարսեղյանն այս օրերին Երևանում է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Մասնագիտական կրթությունը ստանալով Հայրենիքում` սիրիահայ ստոմատոլոգը տարբեր ժամանակահատվածներում կլինիկաներ է հիմնել հայրենիքում, ԱՄՆ-ում և իր ծննդավայր Սիրիայում։

Հյուրընկալվելով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին` Հրաչ Բարսեղյանը ներկայացրել է Քաթարում հայկական փոքր, բայց կայացած համայնքի գործունեությունը։ Նա նշել է, որ այդ երկրում բնակվող հայերն, այդ թվում` Հայաստանցի երեք բժիշկը, իրենց աշխատանքով կարողացել են լավ համարում ձեռք բերել։

Հրաչ Բարսեղյանը շեշտել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը և բարեփոխումները խոստումնալից են և առաջիկա տարիներին բոլորվին նոր որակի համակարգ կարող են ապահովել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Նույն շարքից