Հասարակություն 

Գարեգին Բ-ն՝ Դոն Պիպոյի կազմակերպած համերգին. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգը, որը ներառված էր նաև Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ծրագրում: Համերգի սկզբում հայտարարվեց, որ դահլիճում են վարչապետ Կարեն Կարապետյանը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Համերգի ընթացքում հայտնի դարձավ, որ այն կազմակերպվել է գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով: Արթուր Ասատրյանն էլ ո՛չ ավելի, ո՛չ պակաս Դոն Պիպո մականունով հայտնի, քրեական միջադեպերի հետ առնչվող անձ է, ում նկատմամբ վերջերս մահափորձ էր ծրագրվել:

Արթուր Ասատրյանը նստած էր համերգասրահի առաջին շարքերում, սակայն համերգի ժամանակ բեմ չբարձրացավ:

Համերգի ընթացքում ներկայացվեց մի տեսաշար, որտեղ հակիրճ խոսվում էր «Ծագումով հայեր» հաղորդման շրջանակներում անդրադարձած մարդկանց: Տեսաշարի 4-րդ կամ 5-րդ հայը, Արթուր Ասատրյանն էր, նրան հաջորդում էր Արամ Առաջին կաթողիկոսը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից