Քաղաքականություն 

Նոր պաշտոնանկություն և նշանակում՝ վարչապետի հրամանագրով

analitik.am

ՀՀ վարչապետի հրամանագրով, Գևորգ Ներսիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝
Գևորգ Ներսիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։

Վարչապետի մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնում նշանակվել է Մերուժան Գալստյան.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝
Մերուժան Գալստյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնում։

 

 

Նույն շարքից