Քաղաքականություն 

Պուտինը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցական հարաբերությունները կշարունակեն զարգանալ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խոսելով ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում երկու երկրների արդյունավետ համագործակցության մասին:

Շնորհավորական նամակում Պուտինը հիշատակել է, որ այս տարի լրացավ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 20 ամյակները:

Պուտինը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև դաշնակցական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան՝ ի շահը եղբայրական ժողովուրդների: Նրա խոսքերով դա կհանգեցնի նաև կայունության Անդրկովկասյան տարածաշրջանում:

 

Նույն շարքից