Հասարակություն 

14-ամյա երեխան ընկել է տրակտորից և տեղում մահացել

analitik.am

Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2003 թ. ծնված Վահագն Սարգսյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, Ուռուտ գյուղի ֆուտբոլի դաշտի մոտ «T-40» մակնիշի տրակտորի անիվն ընկել է փոսը, ինչի հետևանքով տրակտորի խցիկի աստիճաններին կանգնած երիտասարդն ընկել է տրակտորի հետևի անիվի տակ և տեղում մահացել:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից