Ֆեյսբուք 

90-ականներին, երբ ապրելն էր անգամ դժվար, Գոռ Վարդանյանը կարողացավ հիմնադրել դպրոց

analitik.am

Դուքենդո կարատեի աշխարհի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բազմակողմանի զարգացած մարդ,սրտացավ ու լավ ընկեր,անպարտելի մարզիկ եւ մեծ հայ...Ահա,այսպիսի խոսքերով միայն կարող եմ բնութագրել Գոռ Վարդանյանին:Անգնահատելի է նրա ներդրումը սպորտի զարգացման բնագավառում:

90-ական թվականներին,երբ ապրելն էր անգամ դժվար ,Գոռ Վարդանյանը կարողացավ հիմնադրել արևելյան մարզաձևի «Ֆուլ կոնտակտ կարատե» դպրոցը,հետագայում ֆեդերացիան,մասնագիտացված լիգան, միջազգային ֆեդերացիան (IFCKF), որի նախագահն է:Գոռ Վարդանյանի սաները դարձան լավագույն մարզիկներ` միջազգային մրցումներում բազմիցս անգամ հաղթանակներ տանելով եւ Հայաստանի պատիվը բարձր պահելով,ինչպես նաեւ ավելի ճանաչելի դարձնելով:Այս ամենը միայն ու միայն Գոռ Վարդանյանի մասնագիտական բարձր գիտելիքների,ջանքերի, պատրաստակամության եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ:

Այսօր Լոս Անջելեսում նույնպես գործում է արևելյան մարզաձևի միջազգային Դուքենդոյի ֆեդերացիան եւ կրկին Գոռ Վարդանյանի բարձր նախագահության ներքո:

Հուրախություն բոլորիս, դեռ կան Գոռ Վարդանյանի նման մարդիկ, ովքեր միջոցներ չեն խնայում այս կամ այն մարզաձևը զարգացնելու կամ առանձին անհատին սատար կանգնելու համար։

Ինքս` լինելով Վարդանյանի սանը,իմ բոլոր հաղթանկների եւ մարզական հաջողությունների համար պարտական եմ հենց նրան` իմ Ուսուցչին: Նման հայրենասեր եւ գործունյա հայորդիներին պետք է վստահել մեր Հայաստանը:

Ուրախ եմ,տեսնել նրան Երևանի քաղաքապետի խորհդականի պաշտոնում,քանի որ ծանոթ եմ նրա կառուցողական աշխատանքին եւ վստահ եմ, որ նա շատ բան է ունակ փոխել եւ անել մեր սիրելի մայրաքաղաք Երևանը շենացնելու եւ ծաղկեցնելու պատվավոր գործում:

Նույն շարքից