Քաղաքականություն 

Մերկելը հաղթում է բունդեսթագի ընտրություններում

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելի գլխավորած ՔՍՄ և ՔԴՄ միությունը հաղթել է երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում: Այս մասին վկայում են պաշտոնական նախնական տվյալները:

Մերկել գլխավորած ուժը ստացել է ձայների 33 տոկոսը, իսկ Մարտին Շուլցի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20,5 տոկոսը:

Երկու ուժերն էլ ձայների լուրջ կորուստ ունեն նախորդ ընտրությունների հետ համեմատած: Այն ժամանակ Մերկելի ուժը ստացել էր ձայների 41,5 տոկոսը, Սոցիալ-դեմոկրատները՝ 25,7:

Երրորդ տեղում բունդեսթագում առաջին անգամ հայտնվող Այլընտրանք Գերմանիայի համար ուժն է՝ 12,6 տոկոսով:

Բունդեսթագում կհայտնվեն նաև Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունը, Ձախերը, կանաչները:

Նույն շարքից