Հասարակություն 

Բակո Սահակյանն այցելել է Արցախի ազատամարտիկների միություն

analitik.am

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն եւ հանդիպել կազմակերպության ղեկավարության ու մի խումբ անդամների հետ՝ միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
Քննարկվել են պետականաշինությանը, բանակաշինությանը, սահմաններում տիրող իրավիճակին, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր:
Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի ազատամարտիկների միությունն ունի յուրահատուկ դերակատարություն մեր երկրի հասարակական դաշտում՝ արժեւորելով կարեւոր հարցերի շուրջ կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկումները:

Նույն շարքից