Գլխավոր Քաղաքականություն 

Մեր մասնակցությունը ճիշտ էր. Մանե Թանդիլյան՝ Բաքու մեկնելու մասին

analitik.am

Եվրանեսթ ԽՎ սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին մասնակցելու համար Բաքու մեկնած ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր կարծիքով նիստին մասնակցելու որոշումը շատ ճիշտ էր, քանի որ ադրբեջանական կողմը փորձել է նիստը վերածել հակահայկական քարոզի. «Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մենք չպետք է բաց թողնենք որևէ հարթակ, հնարավորություն ներկայացնելու Հայաստանը, և մեր պատվիրակները պետք է պատրաստ լինեն յուրաքանչյուր ֆորմատում հակազդելուն: Ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է հակահայկական պրոպագանդայի վրա, և մենք պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է օգտագործել ցանկացած հարթակ պատասխանելու համար»:

Տիկին Թանդիլյանի խոսքերով, հերթական համաժողովը կարող էր հաջողության հարթակ լինել Ադրբեջանի համար, եթե հայկական պատվիրակությունը չհանդիսանար որպես զսպող հանգամանք:

ԱԺ պատգամավորը նշեց, որ չկան ոչ կարևոր հանդիպումներ, պետք է հասկանալ, որ պատերազմական վիճակը շարունակվում է, և մենք պետք է պատրաստ լինենք օրվա մեջ 24 ժամ պայքարել և դա անել բոլոր հարթակներում:

Նույն շարքից