Հասարակություն 

Անտիքրիստ, ես սիրում եմ քեզ, բարևներ՝ Թրամփին ...ինչ է ուզել ասել արքայազն Հարրին Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը

analitik.am

Սոցկայքերի օգտատերերը փորձում են հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել արքայազն Հարրին ԱՄՆ առաջին տիկնոջ հետ հանդիպման ժամանակ ձեռքի ժեստով:

Արքայազն Հարրին և Մելանյա Թրամփը հանդիպել են Տորոնտոյում: Հանդիպումը տևել է 20 րոպե, իսկ խոսակցության թեման դեռ հայտնի չէ:

Հանդիպումից հետո լուսանկարվելիս Հարրին տարօրինակ ժեստ է ցույց տվել ձեռքով, որը չի վրիպել օգտատերերի աչքից: Խոսքը «այծ» ժեստի մասին է:

Օգտատերերից ոմանք կարծում են, որ Հարրին Անտիքրիստ է, քանի որ այդ ժեստը «սատանայի նշանն» է:

Ոմանց կարծիքով այսկերպ Հարրին սեր է խոստովանել իր սիրելիին, քանի որ միջազգային լեզվով այդ ժեստը նշանակում է «ես սիրում եմ քեզ»:

Ոմանք էլ կարծում են, որ այդկերպ Հարրին ողջույններ է ուղարկել Թրամփին՝ պատասխանելով վերջինիս Քեյթ Միդլթոնի հասցեին արված հայտարարության համար:

Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Քեյթին կիսամերկ արևայրուք ընդունելու համար:

Իսկ թե ինչ է նկատի ունեցել Հարրի այս ժեստով, դեռ հաստատ հայտնի չէ:

Նույն շարքից