Հասարակություն 

Մահվան ելքով վթար՝ Արագածավան-Արտենի ճանապարհին

analitik.am

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Արտենի ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1989 թ. ծնված Կառլեն Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից