Հասարակություն 

«Հելսինկյան Ասոցիացիա»-ն և «Վելես»-ը հենց սկզբից և միշտ զբաղվել են Անի Հովհաննիսյանի գործով

analitik.am

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը, խոսելով Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործի և մասնավորապես այն մասին, թե ինչպես է այդ գործը լուսաբանվել ու լուսաբանվում, նշեց, որ լուսաբանումը համեմատաբար պասիվ է եղել, իսկ ինքը պատահաբար է ծանոթացել  գործին:

Տիկին Թանդիլյանի խոսքերով, նման դեպքերի մասով լռությունը վտանգում է խոսքի ազատությունը և Հայաստան պետությունը: Այդուհանդերձ պատգամավորը նշեց, որ լռության մասին ասվածը ոչ բոլորին է վերաբերում, քանի որ եղել են կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք անդրադարձել են գործին:

Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանն իր հերթին նշեց, որ իր պաշտպանյալի գործին անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ և իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են օրինակ «Հելսինկյան Ասոցիացիա»-ն և «Վելես»-ը, որոնք դա արել են ամենաառաջին օրերից:

 

 

Նույն շարքից