Հասարակություն 

Խոշոր հրդեհ՝ Նոր Նորքում. Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. Ծխահարվել է 2 քաղաքացի

analitik.am

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:

Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին ավտոսանդուղքի օգնությամբ: Ծխահարվել է 2 քաղաքացի, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն (հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:55-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից