Գլխավոր Հասարակություն 

Սկսվել է Analitik.am-ի խմբագրի պաշտպանի բողոքի քննությունը. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի պաշտպանի բողոքի քննությունը: Պաշտպանական կողմը պահանջում է ՀՀ քր. օր-ի 182 հոդ. 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել` կարճելով քրեական գործի վարույթը:

«Բողոք է ներկայացրել նաև մեղադրող դատախազը՝ պահանջելով Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել նաև ՎՏԲ բանկի դրվագով: Նշենք, որ այդ դրվագով առաջին ատյանի դատարանն Անի Հովհաննիսյանին ՎՏԲ բանկից շորթման համար անմեղ է ճանաչել: Նա մեղավոր է ճանաչվել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով և դատապարտել 1,5 տարվա ազատազրկման»,-գրել  է թերթը՝ հավելելով, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին»:

Նույն շարքից