Հասարակություն 

Բերման ենթարկվեց Օհանավանից

analitik.am

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին, ժամը 18.00-ին, Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող այգիների տարածքից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Աշոտ Հ.-ն, որը սեպտեմբերի 29-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի և 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:

Նույն շարքից