Հասարակություն 

Հրդեհ՝ Կոտայքում. Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և վեց օժանդակ ավտոմեքենա

analitik.am

Հոկտեմբերի 10-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի վերջնամասում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և վեց օժանդակ ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:00-ին, մարվել՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 10:20-ին:

Այրվել է մոտ 8000 հակ կուտակված անասնակեր։

Նույն շարքից