Քաղաքականություն 

Տեղի կունենա Պուտին-Ռոհանի-Ալիև հանդիպում

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մինչև տարեվերջ մեկնել Իրան, որտեղ հանդիպում կունենա Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Ուշակովը կոնկրետ օր չի ասել միայն նշել է, որ հանդիպումը տեղի է ունենալու մինչև Ամանոր:

Հիշեցնենք, որ վերոնշյալ երկրների ղեկավարների առաջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսին: Այն ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են համատեղ տնտեսական ծրագրերին, տարածաշրջանային անվտանգությանը և Հյուսիս-Հարավ միջանցքին:

 

Նույն շարքից