Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունների վերջնական արդյունքները

Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունների վերջնական արդյունքները

Գերմանիայում պաշտոնապես ամփոփվել են Բունդեսթագի ընտրությունների արդյունքները: Վերջնական տվյալներով ձայները բաժանվել են հետևյալ կերպ:

ՔԴՄ և ՔՍՄ բլոկը ստացել է ձայների 32,9 տոոսը, որը 8,6 տոկոսով պակաս է նախորդ ընտրություններում գրանցած արդյունքից: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 20,5 տոկոսը՝ նախորդ ցուցանիշը պակասեցնելով 5,2 տոկոսով: Ազատ դեմոկրատական կուսակցություն ստացել է քվեների 10 տոկոսը, Այլընտրանքային Գերմանիան՝ 12,6, Ձախերը՝ 9,2 տոկոսը, Միություն-90 կուսակցությունը՝ 8,9:

Մյուս կուսակցությունները միասին ստացել են ձայների 6,2 տոկոսը:

Ընտրությունների արդյունքում առաջատարներն ունեն 246 և 153 պատգամավոր: