Ֆուտզալ. «Լեոն» կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի գավաթի հիմնական փուլում

Ֆուտզալ. «Լեոն» կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի գավաթի հիմնական փուլում

Հոկտեմբերի 12-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայացնի երկրի չեմպիոն «Լեոն»:

Առաջին տուրում «Լեոն» կխաղա Խորվաթիայի «Նացիոնալի» հետ: Հոկտեմբերի 13-ին կայանալիք երկրորդ խաղում հայկական ակումբի մրցակիցը կլինի ֆրանսիական «Գարժ Ջիբսոնը»: Եզրափակիչ հանդիպումը հոկտեմբերի 15-ին Հայաստանի չեմպիոնը կանցկացնի «Լիբուրնի» (Կոսովո) հետ: