Հասարակություն 

Պարգևներ՝ Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է գտնվել Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված ընդունելությանը:

Հանդիսավոր արարողության շրջանակում Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ունեցած երկարամյա կառավարման ու գիտամանկավարժական բեղուն գործունեության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանն էլ արժանացել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրի:

Նույն շարքից