Բաբաջանյան փողոցում «Mazda»-ն բախվել է սյանը

Բաբաջանյան փողոցում «Mazda»-ն բախվել է սյանը

Հոկտեմբերի 13-ին, ժամը 01:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, շարժիչի հատվածից ծուխ է նկատվում, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mazda» մակնիշի 33 VS 689 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլ սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1984 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն: