Հարավկորեական հսկայի՝ Samsung-ի գլխավոր տնօրեն Կվոն Օ Հյունը հայտարարել է հեռանալու մասին: Օ Հյունը հայտարարել է, որ իր հեռանալով ցանկանում է նոր մեկնարկ ապահովել ընկերության համար գոյություն ունեցող աննախադեպ ճգնաժամի պայմաններում:
Հարավկորեական տեխնոլոգիական հսկան արդեն բավական երկար ժամանակ դժվարություններ ունի: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսին ընկերության 49-ամյա փոխնախագահ Լի Չժե Յոնը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ մեղադրելով կոռուպցիայի և վստահությունը չարաշահելու մեջ:
Սրանից մեկ տարի առաջ էլ Samsung-ը հայտնվել էր տեխնոլոգիական սկանդալի կիզակետում՝ կապված Samsung Galaxy Note 7-ի հետ: