Հասարակություն 

Աշխարհում քաղցած բնակչության թիվը հատել է 815 միլիոնի շեմը. ՄԱԿ

analitik.am

Աշխարհում քաղցած բնակչության թիվը հատել է 815 միլիոնի շեմը, նրանց ավելի քան 60 տոկոսը գտնվում են հակամարտության գոտիներում: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրի նիստի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը:

Նր խոսքերով, քանի դեռ գոյություն ունեցող հակամարտությունները չեն կարգավորվել և չի տրվել նոր զարգացման մեկնարկը, խնդիրները կշարունակեն չլուծված մնալ, իսկ դրանցից տուժում են նաև մեծ թվով երեխաներ:

Գոտերրեշը խոսել է Եմենի, Նիգերիայի, Սոմալիի Հարավայի Սուդանի օրինակների մասին՝ նշելով, որ այդ երկրներում վատթարագույն վիճակում է հայտնվել ավելի քան 20 միլիոն մարդ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենց հաջողվել է որոշակի հաջողություն գրանցել մարդկանց սովից փրկելու պայքարում, սակայն վերջիններիս տառապանքները դեռ շարունակվում են:

 

 

Նույն շարքից