Սպորտ 

Հայաստանի մինչև 19 տ. աղջիկների հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

analitik.am

Հոկտեմբերի 18-ից 24-ը Հունգարիայում կկայանա մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի 10-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Հունգարիայի, Շոտլանդիայի և Թուրքիայի հավաքականները: Հոկտեմբերի 18-ին մեր հավաքականը կմրցի Շոտլանդիայի, հոկտեմբերի 21-ին՝ Թուրքիայի, հոկտեմբերի 24-ին Հունգարիայի հավաքականների հետ: Պատրաստվելով այդ մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը հոկտեմբերի 14-ից 16-ը կանցկացնի նախապատրաստական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը Հունգարիա կմեկնի հոկտեմբերի 17-ի առավոտյան: Հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 20 ֆուտբոլիստուհիների.

 

Դարպասապահներ

 

Մարիամ Ցոլակյան «Տրիբունա» (Գյումրի)

Լենա Անդրիասյան «Երևան-Լ.Հ.»

 

Պաշտպաններ

 

Նորա Եղյան «Երևան-Լ.Հ.»

Նելլի Խալաթյան «Երևան-Լ.Հ.»

Մարիա Սախինովա «Երևան-Լ.Հ.»

Անի Կարապետյան «Երևան-Լ.Հ.»

Կարինե Խաչատրյան «Երևան-Լ.Հ.»

Անյուտա Գալստյան «Արթիկ ՖԴ»

Լիանա Ղազարյան «Տրիբունա» (Գյումրի)

 

Կիսապաշտպաններ

 

Գայանե Սարդարյան «Երևան-Լ.Հ.»

Լուիզա Ղազարյան «Երևան-Լ.Հ.»

Պայծառ Ասատրյան «Երևան-Լ.Հ.»

Կարինե Սանոսյան «Երևան-Լ.Հ.»

Հեղինե Չոփիկյան «Երևան-Լ.Հ.»

Էմմա Բաբոյան «Արթիկ ՖԴ»

 

Հարձակվողներ

 

Գայանե Անտոնյան «Երևան-Լ.Հ.»

Սաթենիկ Հովհաննիսյան «Տրիբունա» (Գյումրի)

Աննա Դալաքյան «Տրիբունա» (Գյումրի)

Գյուլնարա Սահակյան «Տրիբունա» (Գյումրի)

Ռիտա Մարի Գրիգորյան «ՖԱ Լոս-Անջելես» (ԱՄՆ)

Նույն շարքից