Քաղաքացին մնացել է խափանված վերելակի ներսում

Քաղաքացին մնացել է խափանված վերելակի ներսում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 03:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 17 շենքի վերելակը խափանվել է. քաղաքացին մնացել է ներսում (9-րդ և 10-րդ հարկերի միջակայքում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: