Հասարակություն 

Վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ տունը. 417 միլիոն դոլար

analitik.am

Ֆրանսիայում վաճառքի է հանվել 187 տարի առաջ կառուցված տուն, որի գինը սահմանվել է 417 միլիոն դոլար: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ հավելելով, որ այն աշխարհի ամենաթանկ տունն է:

Les Cèdres առանձնատունը գտնվում է Ֆրանսիայի հարավում: Նախկինում այն պատկանել է Լեոպոլդ 2-րդ թագավորին, ապա ծառայել է որպես ֆերմա: Առանձնատանը կա 14 սենյակ, որոնք զարդարված են 19-րդ դարի նկարներով և թանկարժեք կահույքով: Այն ունի մեծ լողավազան, հանդիսությունների սրահ և 30 ձի ունեցող ախոռ:

Առանձնատունն ունի Եվրոպայի ամենասիրուն այգիներից մեկը, որտեղ կա ավելի քան 15 հազար տեսակի բուսականություն:

 

Նույն շարքից