Քաղաքականություն 

Մեզ պետք չէ Եվրամիությունը, մենք պատրաստ ենք հրաժարվել անդամակցության մտքից. Էրդողան

analitik.am

Թուրքիային պետք չէ Եվրամիությանն անդամակցությունը, և մենք պատրաստ ենք դադարեցնել բանակցություններն այդ հարցի մասով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«ԵՄ-ն ստիպում է մեզ սպասել: Մենք համբերում ենք: Եթե դուք ազնիվ եք, հայտարարություն արեք, և վերջ դնենք այս ամենին: Մենք ձեր կարիքը չունենք»,-հայտարարել է Էրդողանն Անկարայում:

Նշենք, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտը ներկայացրել է 1987 թվականին, բանակցությունները սկսվել են 2005-ին, սակայն մինչև այսօր դրանք չեն հանգեցրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

Այսօր արդեն կողմերի միջև հարաբերությունները լարված են նաև 2016 թվականի հայտնի դեպքերից հետո թուրքական իշխանությունների քայլերի պատճառով:

 

 

Նույն շարքից