Քաղաքականություն 

Կորեական թերակղզին կանգնած է միջուկային պատերազմի շեմին

analitik.am

Այս պահին Կորեական թերակղզում այնպիսի իրավիճակ է, որ միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչի տեղակալ Կիմ Ին Ռենը:

Նրա խոսքերով, 1970 թվականից հետո աշխարհում որևէ երկիր նման միջուկային սպառնալիքի չի արժանացել ԱՄՆ-ի կողմից, ինչպիսին հիմա ստանում է իր երկիրը, սակայն այսօր Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային պատերազմին:

Կիմ Ին Ռենը նշել է, որ ԱՄՆ-ի բոլոր նահանգները գտնվում են իրենց համար խոցելի գոտում, և եթե Վաշինգտոնը փորձ անի ներխուժել Հյուսիսային Կորեա, շատ թանկ կվճարի դրա համար՝ խիստ պատասխան ստանալով մոլորակի ցանկացած կետում:

Հյուսիսկորեական պետության ներկայացուցիչը հավելել է, որ իր երկիրը պատրաստ է միանալ միջուկային զենքից ամբողջովին հրաժարվելու գաղափարին, սակայն դա չի անի քանի դեռ ԱՄՆ-ը չի ստորագրել այն:

Նույն շարքից