Տնտեսություն 

Համաշխարհային բանկը Հայաստանի կարեւորագույն գործընկերն է՝ Վաչե Գաբրիելյան

analitik.am

Վաշինգտոնում անցած Համաշխարհային բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը մի շարք կարեւոր հանդիպումներ է անցկացրել, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը.

«Խոսակցությունը գնում էր այն մասին, թե ինչպես ներդրումների եւ բարեփոխումների միջոցով բարձրացնել արտադրողականությունը եւ տնտեսական մրցակցությունը»:

Գաբրիելյանի խոսքով, նախագծերն առնչվում են Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ գյուղատնտեսությունից մինչեւ առողջապահություն, կրթությունից մինչեւ ենթակառուցվածքների զարգացում.

«Համաշխարհային բանկը մեր բոլոր դոնորներից ամենախոշորն է, թե՛ ընդգրկվածությամբ, թե՛ ոլորտների շրջանակով եւ թե տարիների ընթացքում հատկացված գումարի չափով»:

Փոխվարչապետի խոսքով, Հայաստանի իշխանությունները նախատեսում են Համաշխարհային բանկի օգնությամբ, գյուղական ճանապարհները կապելով խոշոր մայրուղիներին, հեշտացնել գյուղական ապրանքների առաքումը: Նոր ծրագրերը ենթադրում են ոչ միայն առարկայական ներդրումներ, նշում է փոխվարչապետը.

«Դրանք ենթադրում են որոշակի քաղաքականություն, ռեֆորմների իրականացում, որոնք օգնում են տնտեսական աճին, օգնում են առավել արագ տեմպերով զարգացնել արտահանումը, տնտեսական աճը ներառական դարձնել»:

Մանրամասն՝ amerikayidzayn.com

Նույն շարքից