Հասարակություն 

Pussycat Dolls-ի նախկին անդամը հայտարարել է, որ խմբի աղջիկներին ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել

analitik.am

Pussycat Dolls խմբի նախկին անդամ Կայա Ջոնսը հայտարարել է, որ խմբի աղջիկներին ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել: Այս մասին նա գրել է տվիթերյան իր էջում: Նրա խոսքերով, աղջիկներին հրամանով ստիպել են սեքսով զբաղվել:

«Ես խմբում չեմ եղել, ես եղել եմ մարմնավաճառության ցանցում»,-գրել է նա:

Երգչուհու խոսքերով, ամեն ինչում պատասխանատուն խմբի հիմնադիր Ռոբին Անտինն է: Ջոնսը նշել է, որ հենց դա է պատճառը, որ խմբի անդամներից մեկը ինքնասպանության փորձ է կատարել:

«Որևէ մեկն այդ մասին չի խոսում, քանի որ սպառնալիքներ են եղել: Անձամբ ինձ ասել են, որ եթե խոսեմ, ինձ մահացած կգտնեն, կամ իմ կարիերան կավարտվի»,-հավելել է խմբի նախկին անդամը:

 

Նույն շարքից