Քաղաքականություն 

Պատրաստ եմ նպաստել հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների խորացմանը. Կանադայի դեսպանը

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին:

Ողջունելով դեսպանին՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ հայ-կանադական հարաբերությունները կայուն զարգանում են, երկու երկրներն ունեն բարեկամության ու համագործակցության լավագույն ավանդույթներ: ՀՀ ԱԺ փոխնախագահն այս համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:

Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը: Պարոն Քյուրի խոսքով՝ տարին յուրահատուկ է նրանով, որ նշվում է Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը: Կարեւորվել է համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում:

Նույն շարքից