Սպորտ 

Արմեն Նազարյանը` ըմբշամարտի Բուլղարիայի լավագույն մարզիչ

analitik.am

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացել է 2014-ին աչքի ընկած ըմբիշների և մարզիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես 2013-ին, այս տարի էլ Բուլղարիայի լավագույն մարզիչ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արմեն Նազարյանը:

Մրցաշրջանի ընթացքում Բուլղարայի ըմբիշները տարբեր տարիքային խմբերում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են 4 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե մեդալ:
Բուլղարիայի լավագույն ըմբիշը  59 կգ քաշային կարգում մեծահասակների Եվրոպայի չեմպիոն դարձած հունահռոմեկան ոճի ըմբիշ Ալեքսանդր Կոնստանդինովն է:

Նույն շարքից