Քաղաքականություն 

Մերկելի թեթև ձեռքով Թուրքիան զրկվել է 5 միլիարդ դոլարից

analitik.am

Բրյուսելում ընթացող գագաթաժողովում ԵՄ անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային տրամադրել 4,45 միլիարդ եվրոն, որը պետք է աջակցություն լիներ Անկարայի համար ԵՄ-ին անդամակցելու գործում:

Հարկ է նշել, որ նման առաջարկով հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով իր առաջարկը հիմնավորում է մեղադրանքով, որ Թուրքիայում չեն հարգում մարդու իրավունքները, ինչը հակասում է Եվրամիության արժեքներին:

Մերկելի առաջարկին իր աջակցությունն է հայնել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, ով նշել է, որ Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու համար բանակցությունները փաստացի սառեցվել են, և միջոցները պետք է ուղղվեն այլ նպատակներին:

Ամեն դեպքում Մերկելը ասել է,որ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու հարցում ԵՄ-ում միասնական որոշում չկա:

Նույն շարքից