Հասարակություն 

Տարեց մարդկանց տրանսպորտում զիջելով՝ ուղիղ վնաս եք հասցնում նրանց առողջությանը.Գիտնականներ

analitik.am

Հասարակական տրանսպորտում տարեց մարդկանց զիջելով, դուք ուղիղ հարված եք հասցնում նրանց առողջությանը: Նման հայտարարությամբ հանդես են եկել բրիտանացի գիտնականները՝ վիրաբույժ Սքարլեթ ՄաքՆելլիի գլխավորությամբ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal ամսագրում:

Գիտնականները պնդում են, որ ծերանալու ընթացքը կարել է դանդաղեցնել ամեն հարմար առիթին ֆիզիկական վարժություններ կատարելով: Իսկ երբ տարեց մարդկանց զիջում են մետրոյում կամ ավտոբոսում, խանգարում են նրանց ֆիզիկական վիճակը բարելավելու գործին:

Գիտնականները նաև նշում են, որ պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն, որպեսզի միջին և բարձր տարիքի մարդիկ ավելի շատ զբաղվեն ակտիվ հանգստով:

 

Նույն շարքից