Քաղաքականություն 

ԵՄ երկրները թերհավատորեն են մոտենում միությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարներին. Տուսկ

analitik.am

Եվրամիության անդամ երկրները թերհավատորեն են մոտենում միությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարներին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոխորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

Նրա խոսքերով, այդ մոտեցումը շատ ակնհայտ է եղել երեկ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Թուրքիան Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել է 1963 թվականին, 1987 թվականին հայտ է ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար, սակայն բանակցությունները սկսվեցին միայն 2005-ին:

Արդեն ավելի քան 10 տարի է բանակցություններն ընթանում են, սակայն վերջին շրջանում դրանք մտել են փակուղի: Երեկ Բելգիայի վարչապետն արդեն հայտարարել է, որ այդ բանակցությունները փաստացի սառեցված են:

Նույն շարքից