Հայաստանի և Արցախի Պնախարարները հանդիպել է նորավարտ սպաների հետ

Հայաստանի և Արցախի Պնախարարները հանդիպել է նորավարտ սպաների հետ

Հոկտեմբերի 28-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՊԲ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արցախի Հանրապետության պաշտանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ բանակի կենտրոնական զորամասերից մեկում հանդիպել է նորավարտ սպաների հետ: Վիգեն Սարգսյանը անդրադարձել է զինված ուժերի համակարգում և պաշտպանական ոլորտում տեղի ունեցող և ակնկալվող հայեցակարգային փոփոխություններին, պարզաբանումներ տվել <<Ազգ-բանակ>>, <<Դիտակետ>> ու <<Ես եմ>> ծրագրերի, ինչպես նաև հանրային լայն հնչեղություն ստացած <<Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին>> օրենքի նախագծի վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ բոլոր փոփոխություններն ունեն մեկ վերջնական նպատակ. ամրապնդել մեր պաշտպանունակությունը, կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները և բարձրացնել զինծառայողների իրավական ու սոցիալական պաշտպանվածության մակարդակը:

Վերջում ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: