Գյուղատնտեսություն 

Քննարկվել է հայ-բելառուսական համագործակցությունը անտառային ռեսուրսների կառավարման ոլորտում

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է անտառների կառավարման հանրապետական ունիտար «Բելգոսլես» ձեռնարկության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման նպատակն էր քննարկել անտառային ոլորտի արդյունավետ կառավարմանը և անտառների պահպանմանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերը:

 

Առանձին անդրադարձ է կատարվել հայ մասնագետների ներգրավմամբ Հայաստանիանտառտնտեսությունների զարգացմանը, անտառշինարարության իրականացմանը, ինչպես նաև Բելառուսում հայ մասնագետների վերապատրաստմանը: Քննարկվել է նաև Հայաստանում անտառաշինություն իրականացնող կազմակերպության հիմնման, անտառային ճանապարհների, որսորդական տնտեսությունների նախագծման և այլ նախագծային աշխատանքների կազմակերպմանը բելառուսական կողմի աջակցության հնարավորությունը:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018 թվականի գարնանը Վանաձոր քաղաքին հարող մոտ 15 հեկտար անտառային հողերի վրա երկու երկրների Գյուղատնտեսության նախարարությունների համատեղ ջանքերով հայ-բելառուսական բարեկամության անտառի ստեղծման վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Նույն շարքից