Հասարակություն 

Ահաբեկչություն՝ Նյու Յորքում. Կան զոհեր և վիրավորներ

analitik.am

Մանհեթենում ահաբեկիչը բեռնատարով վրաերթի է ենթարկել հեծանվորդների, ապա բախվել դպրոցական ավտոբուսին, վիրավորվել և ձերբակալվել ոստիկանության կողմից: Արդյունքում կա 8 զոհ և ավելի քան 10 վիրավոր: Նյու Յորքի իրավապահների տեղեկություններով, 6 մարդ զոհվել է տեղում, 2-ը՝ հիվանդանոցի ճանապարհին: Զոհերից 5-ն Արգենտինայի քաղաքացիներ են:

CBS-ը հայտնում է, որ ահաբեկիչն Ալլա Աքբար է գեռացել երբ դուրս է եկել բեռնատարից:

Կատարվածը որակվել է որպես ահաբեկչություն:

Ահաբեկչության մեջ կասկածվողը 29-ամյա տղամարդո է, Ուզբեկստանի քաղաքացի, ով ԱՄՆ-ում ապրում է 2010 թվականից: Նա գործել է միայնակ: Ահաբեկիչն ամուսնացած է, ունի երկու երեխա:

Այս պահին ահաբեկիչը գտնվում է հոսպիտալում: Նյու Յորքում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել նոր հնարավոր ահաբեկչությունները կանխելու համար:

Նույն շարքից