Հասարակություն 

Եգիպտացի իրավաբանի խոսքերով, կանանց բռնաբարությունը եգիպտացիների ազգային պարտքն է

analitik.am

Եգիպտացի իրավաբան Նաբի ալ-Վահշը հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, որ բռնաբարությունը եգիպտացիների «ազգային պարտքն» է: Այս մսին հայտնում է The Independent-ը:

Փաստաբանը վրդոված խոսել է ժամանակակից կանանց տեսքի մասին: Նրանք մասնավորապես դուր չեն գալիս պատառոտված ջինսերը: Փաստաբանը հայտարարել է, որ նման աղջիկների նկատմամբ ոտնձգությունը հայրենասիրական պարտք է, իսկ բռնությունը՝ ազգային պարտք:

Եգիպտոսի Կանանց հարցերով ազգային խորհուրդն արդեն հայտարարել է, որ բողոք է ներկայացնելու ալ-Վահշի դեմ: Խորհուրդը նշել է, որ վերջինիս խոսքերը խախտում են Եգիպտոսի Սահմանադրությունը:

Ավելի վաղ Կահիրեն ճանաչվել էր կանանց համար ամենավտանգավոր քաղաք:

Նույն շարքից