Սպորտ 

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականն իներորդն է Եվրոպայի թիմային առաջնությունում

analitik.am

Հայաստանի կանանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրել է իներորդ տեղը: Եզրափակիչ տուրում մեր թիմը խոշոր՝ 0.5:3.5 հաշվով զիջեց Ռուսաստանի հավաքականին:

Միայն Լիլիթ Գալոյանը երրորդ խաղատախտակի առջեւ կարողացավ ոչ-ոքի խաղալ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին:

Ռուսաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ առաջնությունում՝ իրենից հետ թողնելով Վրաստանի եւ Ուկրաինայի թիմերին:

Նույն շարքից