Հասարակություն Մամուլի տեսություն 

1.5 տարվա ազատազրկումն ինձ չի կոտրել․ Վանոյի Արտակին ընդամենը ճանաչում եմ, ինչպես շատերին. Անի Հովհաննիսյան

analitik.am

1,5 տարվա ազատազրկման, քրեակատարողական հիմնարկում առկա պայմանների, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և Վանոյի Արտակ անունով հայտնի Արտակ Գալստյանի հետ կապի, հետագա գործունեության, բացահայտումների և այլ հարցերի շուրջ Tert.am-ն զրուցել է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ:

- Տիկի'ն Հովհաննիսյան, Ձեր ձերբակալության լուրը հանրային հնչեղություն ստացավ հենց սկզբից` պայմանավորված լինելով աշխատանքային գործունեությամբ: Ձեզ մեղադրանք առաջադրվեց երկու դրվագով՝ ՎՏԲ բանկից շորթում կատարելու դիտավորության, և ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում: Առաջին դրվագով, որն առավել խնդրահարույց էր,արդարացվեցիք, երկրորդով՝ ոչ: Չնայած պատիժը կրել եք, այնուամենայնիվ, վերաքննիչ բողոք կա և պահանջում եք արդարացնել Ձեզ: Իրավական հարթությունում որո՞նք են լինելու Ձեր քայլերը և արդյո՞ք տեղի ունեցածը զուտ իրավական հարթությունում էր:

-Նախաքննության ողջ ընթացքում ինձ առաջադրվել են տարբեր մեղադրանքներ, որոնք կարճվել են: Այդ մեղադրանքների առաջադրումը պայմանավորված է եղել իմ կալանքի ժամկետը երկարացնելու միտումով: Ես ի սկզբանե հայտարարել եմ, որ սա եղել է քաղաքական հաշվեհարդար, այս գործը չի եղել իրավական հարթության մեջ: Կար խնդիր ինձ բանտ տանելու, որպեսզի ես լռեմ, այսինքն` զուտ պատժելու համար, լռեցնելու այն, ինչ ես բարձրաձայնում էի: Սա ես համարում եմ լրատվամիջոցի նկատմամբ տոտալ ճնշման վիճակ, երբ կիրառվում են ստալինյան ժամանակաշրջանի ճնշման մեթոդներ: Ամբողջ՝ 1,5 տարվա ընթացքում, մասնավորապես նախաքննական փուլում, ճնշման բազմաթիվ դեպքեր են եղել, ուղղակի կար խնդիր իմ նկատմամբ տեսնել քաղաքական հաշվեհարդար:

Շարունակությունն՝ այստեղ։

Նույն շարքից